// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Իսպանիայում ձերբակալել են հայկական հանցավոր խմբի 15 անդամների

    Իսպանիայում ձերբակալել են հայկական հանցավոր խմբի 15 անդամների

    Իսպանիայում ձերբակալել են հայկական հանցավոր խմբի 15 անդամների
    Հունվար 11, 2019 13:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել թենիսի պայմանավորված  խաղերի կազմակերպման գործով, որն իրականացրել է հայկական հանցավոր խմբավորումը: Այս մասին հայտնել է Եվրամիության Եվրոպոլ ոստիկանական մարմինը, որին հղում է անում Ռոյթերը:

    Իսպանիայում խուզարկություններ են իրականացվել 11 տներում, առգրավվել են 167000 եվրո, զենք, էլեկտրոնային սարքավորումներ, բանկային քարտեր, թանկարժեք մեքենաներ, փաստաթղթեր: 42 բանկային հաշիվներ սառեցվել են:

     Իսպանիայի ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալվել է 15 հոգի, այդ թվում՝ խմբավորման ղեկավարները: Եվս 68 հոգու նկատմամբ քննությունը շարունակվում է: Գործով անցնողներից 28-ը պրոֆեսիոնալ թենիսիստներ են:

    Հանցավոր խումբը գործում է 2017 թվականի փետրվարից և մոտավոր գնահատականներով նրանք միլիոնավոր եվրոներ են աշխատել պայմանավորված խաղերի միջոցով:


    scroll to top
    //