Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    27°
    Home » Բլոգ » Իսրայելահայ գրողը Փաշինյանին հորդորում է միջամտել կաթողիկոսի դեմ ընդվզմանը

    Իսրայելահայ գրողը Փաշինյանին հորդորում է միջամտել կաթողիկոսի դեմ ընդվզմանը

    Իսրայելահայ գրողը Փաշինյանին հորդորում է միջամտել կաթողիկոսի դեմ ընդվզմանը
    Հուլիս 9, 2018 10:23 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Իսրայելահայ գրող ԱՆՈՒՇ ՆԱՂԱՇՅԱՆԸ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ անդրադարձել  է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատունը զավթած եւ շուրջօրյա ակցիաներ իրականացնող ցուցարարներին: Նամակում մասնավորապես ասված է. «Ձեզ դիմում է սաղիմահայ բանաստեղծուհի Անուշ Նաղաշյանը: Վերջին ամիսների քաղաքական փոփոխությունները հետաքրքրեց ոչ միայն մեր երկրին ու ժողովուրդին, այլեւ աշխարհը դաս առավ, որ առանց արյունահեղության էլ կարելի է հեղափոխություն անել, եւ օտարները հիացմունքով արտահայտվեցին այդ մասին։ Ի զուր չկոչվեց այն թավշյա եւ սիրո հեղափոխություն…: Դուք այդ հեղափոխության ոչ թե հեղինակն եք կամ կազմակերպողը, այլեւ նրա արքան: Այո՛, արյուն չթափվեց, սակայն իմ սիրտս արյուն կու լա, սիրելի՛ վարչապետ, այս տողերս գրելու ժամանակ»։

    Ա. Նաղաշյանը նախ շեշտել է, որ ինքը քաղաքականությունից հեռու մարդ է, սիրերգակբանաստեղծուհի է, երկար տարիներ աշխատել է հայոցլեզվի, գրականության եւ պատմության ուսուցչուհի, ապա ընդգծել. «Ձեր լռությունը վերջերս Մայր Աթոռի դեմ կատարվող անցուդարձերին մեծ հարցական է դրել ուղեղիս մեջ՝ «Յո՞ երթաս Հայոց Աշխարհ»։ Արդարության համար էր ձեր պայքարը, ժողովուրդի շահերի համար, Ձեզ նման ազգով եւ հայրենիքով մտահոգ բարձրաստիճան քաղաքական գործիչը ինչպե՞ս կարող է չմիջամտել միամսյա այս տհաճ դեպքերին, ուր ինչպես ակնհայտ է արդեն այս շարժումը ոչ թե Ն.Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ. կաթողիկոսի դեմ է, այլեւ մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ»։

    Սփյուռքահայ բանաստեղծուհին՝ նաեւ նշել է, որ հեղափոխության ամբողջ ընթացքում հայացքը հառածՍուրբ Հակոբի գմբեթներին աղոթել է, որ Տերը պահապանլինի առաջին քրիստոնյա իր ազգին ու հայրենիքին, եւայս հեղափոխությունից արյան հոտ չգա. «Ես հետեւեցի ձեր բոլոր քայլերին, հայ մոր եւ քրոջ սիրտս ուրախացավ, հուզվեց ձեր վերաբերմունքից՝ հանդեպ որդեկորույս մոր, տասնամյա աղջնակին ձեր ընդունելությունից, բայց մանավանդ ձեր հայրական հոգատարությունից հայ զինվորների նկատմամբ, որոնք պաշտպանում են հայրենիքն ու եկեղեցին, դեռ երկար է շարքը ձեր ազնիվ քայլերի։ Իմ ուրախությունն ու սրտի գոհունակությունը հասավ իր գագաթնակետին, երբ ձեր տարեդարձին այցելեցիք եւ օրհնությունն ու թանկարժեք նվեր Ավետարանը ստացաք Վեհափառ Հայրապետից։
    Սակայն այս ամենի հետ մի շարք արտահայտություններ հանելուկ մնացին ինձ համար, որոնցից մեկը հետեւյալն էր. «Պետությունն ու եկեղեցին անջատ են»։Նոյնիսկ խորհրդային տարիներին այդպիսի արտայայտություն ես չեմ լսել։ Մեր ուժը մեր պետության եւ եկեղեցու միասնութեան մեջ է։ Օտարության մեջ հային հայրենիք ու պետություն եկեղեցին դարձավ։ Մենք եկեղեցիով զորավոր զգացինք, ամուր մնացինք, հայություն պահեցինք, հայ քրիստոնյա ապրեցանք։ Ապրելով ոչ քրիստոնեական երկիրներում, ոչ քրիստոնյա լծի ներքո մենք մեր քաղաքացու տիպար օրինակով պարտադրեցինք հարգեն մեզ եւ ոտնակոխ չանե՛ն մեր իրավունքները։ Երբ հարցեր են ծագել, մանավանդ եկեղեցու հետ Երուսաղեմում, ոստիկանությունը իր պարտականության մեջ չի թերացել։ Երուսաղեմի Հայոց Վանք՝ Սուրբ Հարության Տաճար, ոստիկաններն առաջնորդում են եւ հետեւում մեր թափորին՝ խուսափելու համար տհաճ պատահարներից: Այսօր Էջմիածնի հոգեւոր տարածքը «ներխուժողներից» իբր պաշտպանող ոստիկաններն այլ տպավորություն են թողնում, նրանք ոչ թե իրենց գործն են անում, այլ՝ ամբողջովին ուրիշ հրահանգ են կատարում: Եթե նույնիսկ պետությունն ու եկեղեցին անջատ են, բայց չէ՞ որ Մայր Աթոռը հարեւան երկիր չէ, այլ Հայաստանի տարածքի մեջ է գտնվում, ուրեմն՝ պետությունը պարտավոր է նրա անվտանգությունն ու անդորրությունը ապահովել։

     

    Սիրելի՛ Հայաստանի Հանրապետության վարչապետ, յոթ միլիոն կազմող Սփյուռքը չի կարող անտարբեր նայել հայ եկեղեցու դեմ կատարվող այս վարկաբեկմանն ու խուժանությանը։ Ձեր ջերմ հրավերը հայրենիք գալու՝ կասկածի տակ է դրվում, երբ լսում ենք, թե կրոնի ու հայոց պատմության դասերը ոչ թե կրճատվում են, այլ վերանում հայրենի դպրոցներից»:

    Ա. Նաղաշյանը ՀՀ վարչապետին հիշեցրել է, որ եկեղեցինմեր գոյատեւման հիմնաքարն է. «Ժամանակին օտար ուժերի գործակալ մասնագետներ ուզեցին ջնջել մեր պատմությունը՝ պատմահոր Խորենացուն հինգերորդ դարից յոթերորդ դար տեղափոխել փորձելով։ Իսկ մե՞նք, մե՞ր ձեռքով պիտի վերացնենք մեր պատմությունն ու սուրբ հավատը…Մենք չենք ուզում, որ մեր զավակները մեծանան առանց պատմության եւ հավատքի, որին պիտի հաջորդի Հայոց լեզվի վերացումը, վախենում եմ, որ աեւմտահայերենի նման արեւելահայերենն էլ պիտի անցնի մեռած լեզուների շարքին։ Մեզ պետք չեն արեւմտյան բարքերով եւ սովորություններով հայրենիք, այս դեպքում ինչու թողնենք տուն-տեղ ու հետեւենք ձեր տուն կանչին, երբ մենք պայքարելով այդ սովորությունների ու բարքերի դեմ մեր եկեղեցիների կողքին ենք ապրում ամուր եւ հանգիստ մեր երկիրների մեջ՝ ապահովագրված բժշկությամբ եւ կենսաթոշակով։ Կտրված է մեր լեզուն, տեղահանել են մեզ, լռության են մատնել մեր պատմությունը, բայց ոչինչ չի կարող շարժել մեր անսասան եւ անկոտրում հավատքը»։

    Եզրափակելով խոսքը՝ մտավորականը հավելել է. «Հավատալով եւ վստահելով ձեզ՝ խնդրում եմ՝ Ձեր թավշյա փայտիկով ընդմի՛շտ հեռացրեք խանգարող ուժերին, մեր եկեղեցին տկարացնել փորձող միջամտություններին, մեր ժողովուրդի հավատքի հետ խաղալ փորձողներին, հեռացրեք մեր սրբության սրբոց Մայր էջմիածնից եւ մի՛ թույլ տվեք, որ փորձեն պղտորել յուղը՝ Արագածի կատարին կախված Լուսավորչի Կանթեղի… Պետություններ, թագավորություններ, կայսրություններ կու գան ու կերթա՛ն, մեր հավատքը փոթորիկների դիմացել է, այս մեկին էլ կդիմանա, ամբողջական Սուրբ Գեղարդը պահապան է մեզ, բայց ձեր միջամտությամբ թող վերջ գտնի այս փոթորիկը, եթե ոչ, ուրեմն՝ պետությունը մեղսակից պիտի համարվի պատմության եւ սերուդների առջեւ»:

    Նման թեմաներ

    scroll to top