Գլխավոր Լուրեր Իսրայելական օդուժը ռմբակոծել է Հալեպի օդանավակայանի շրջակայքը

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Հալեպի օդանավակայանի շրջակայքը

2
0

Ըստ արաբական «Ալ Մայադին» կայանի՝ ռմբակոծվել է Հալեպի հյուսիսարևելյան հատվածը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հալեպը ռմբակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Թիրախը իրանական զենքի պահեստարաններն են եղել:

«Սքայ նյուզ արաբիկ» կայանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածների թիրախ է դարձել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը, որտեղ գտնվում են նշված պահեստները: Ըստ սիրիական «Սանա» գործակալության՝ ռմբակոծվել է նաև Հալեպի «Շեյխ նաջար» շրջանը։