Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Իսրայելը և Եգիպտոսը վայրէջքի թույլտվություն չեն տվել թուրքական ինքնաթիռին

    Իսրայելը և Եգիպտոսը վայրէջքի թույլտվություն չեն տվել թուրքական ինքնաթիռին

    Իսրայելը և Եգիպտոսը վայրէջքի թույլտվություն չեն տվել թուրքական ինքնաթիռին
    Մայիս 16, 2018 23:51 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի փոխվարչապետ Ռեջեփ Աքդաղը հայտարարել է, որ իրենք ցանկացել են Պաղեստինում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորված արաբներին տեղափոխել Թուրքիա, սակայն չեն կարողացել: Աքդաղը պարզաբանել է, որ վիրավորներին տեղափոխելու գործողությունը պետք է կատարվի Իսրայելի կամ Եգիպտոսի տարածքով, սակայն այդ 2 երկրներից ոչ մեկը մինչև այս պահը Թուրքիային իր տարածքում ինքնաթիռ իջեցնելու թույլտվություն չի տրամադրել:

    Թուրք պաշտոնյան հայտնել է, որ պաղեստինցի վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով բանակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարության հետ:

    Աքդաղը հայտարարել է, որ Գազայի հատվածում նույնիսկ սովորական իրավիճակներում մարդիկ զրկված են հիվանդանոցային մի շարք տարրական պայմաններից՝ մեղադրելով Իսրայելին գազանաբարո դիրքորոշում ունենալու մեջ:

    Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետևանքով Գազայում արաբների սկսսած բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ իսրայելական զինուժի գործողությունների 62 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել՝ ավելի քան 2770-ը:

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top