Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ եթե սիրիական ուժերը կրկնեն իսրայելական ինքնաթիռների զենիթահրթիռային ռմբակոծությունը, ապա Սիրիայի հակաօդային պաշտպանության ամբողջ համակարգն անմիջապես կոչնչացվի. հաղորդել է BBC-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հրթիռակոծվել են այն բանից հետո, երբ օդային հարվածներ են իրականացրել Սիրիայի տարածքում:
Գործակալության ռազմական վերլուծաբան Ջոնաթան Մարկուսի խոսքով՝ միջադեպը մեծ լարվածության տեղիք կտա Իսրայելի և Սիրիայի միջև: