Երեքշաբթի , 19 Հունիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Իսրայելի նախագահը ժամանել է Թբիլիսի

    Իսրայելի նախագահը ժամանել է Թբիլիսի

    Հունվար 9, 2017 23:30 Լուրեր, Միջազգային A+ / A-

    israel vrastanSputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը կնոջ հետ այսօր երկօրյա այցով ժամանել է Վրաստան։ Ընդգծվել է, որ Ռիվլինի Վրաստան կատարելիք այցը կասկածի տակ էր դրվել Երուսաղեմում մինչ այդ տեղի  ունեցած ահաբեկչության պատճառով, երբ բեռնատարը վրաերթի էր ենթարկել մարդկանց։

    Ամեն դեպքում Ռիվլինն այցելել է Վրաստան և հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։

    Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մարգվելաշվիլին ու Ռիվլինը դատապարտել են Երուսաղեմում տեղի  ունեցած ահաբեկչությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել երկու երկրների միջև հարաբերությունները։

    Նրանց հանդիպումը մեկնարկել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա շարունակվել է ընդլայնված կազմով։ Կողմերը քննարկել են բիզնեսի, տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման պոտենցիալը։

    Ռիվլինը հիշեցրել է, որ 2017 թվականին լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ հավելելով, որ ցանկանում է այցի ժամանակ ավելի շատ բան իմանալ Վրաստանի մասին։

    Նման թեմաներ

    scroll to top