Գլխավոր Լուրեր Իսրայելի վարչապետը Էրդողանին բռնապետ է անվանել

Իսրայելի վարչապետը Էրդողանին բռնապետ է անվանել

2
0

Թուրք-իսրայելական հարաբերությունները նորից սրվել են։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Twitter-ի էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ կոշտ գրառում է արել, որտեղ մասնավորապես ասվել է։

«Թուրքիայի նախագահը հարձակվում է Իսրայելի ժողովրդավարության վրա, մինչդեռ թուրք լրագրողները և դատավորները հայտնվում են թուրքական բանտերում։ Ինչ ծիծաղելի է»։

Նեթանյահուի գրառմանը պատասխանել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա մասնավորապես իր էջում գրել է.

«Նեթանյահուն մատնեց իրեն իր նացիստական հայտարարություններով և այդ իսկ պատճառով հարձակվում է Էրդողանի վրա: Սուտը և ճնշումը չեն թաքցնի սպանությունները»։  Գրառման շարունակության մեջ թուրք պաշտոնյան  Իսրայելի իշխանություններին մեղադրել է «վայրագությունների» մեջ։

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am