Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Իսրայելի վարչապետի որդին Instagram-ում հայհոյել է Թուրքիային

    Իսրայելի վարչապետի որդին Instagram-ում հայհոյել է Թուրքիային

    Իսրայելի վարչապետի որդին Instagram-ում հայհոյել է Թուրքիային
    Մայիս 17, 2018 14:21 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն,  Instagram-ի իր էջում հայհոյել է Թուրքիային։ Նա իր էջում լուսանկար է տեղադրել Թուրքիայի դրոշով, որի վրա գրված է եղել`  Fuck Turkey. հաղորդում է Ermenihaber-ը:

    Թուրքական աղբյուրը նշում է, որ նման գրառման պատճառ կարող էր լինել թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ վատթարացումը, որի հետևանքով Նեթանյահուի և Էրդողանի հարաբերությունները ծայրաստիճան լարվել են։

    Կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետի որդու Instagram-ի էջը փակվել է։

    Նշվում է, որ  Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների հետևանքով Իսրայելի վարչապետը և Թուրքիայի նախագահը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց։ Այն բանից հետո, երբ Էրդողանը պաշտոնական Թել Ավիվին մեղադրեց պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ, Իսրայելի վարչապետն ի պատասխան ասաց. «Էրդողանը, ում ձեռքերը թաթախված են Սիրիայում և Թուրքիայում ապրող քրդերի արյան մեջ, վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ»։

    Աղբյուր`    Diken

    Նման թեմաներ

    scroll to top