Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Իտալիայի դատական իշխանության ներկայացուցիչները Հայաստանում են

    Իտալիայի դատական իշխանության ներկայացուցիչները Հայաստանում են

    Իտալիայի դատական իշխանության ներկայացուցիչները Հայաստանում են
    Ապրիլ 16, 2019 11:18 Իրավական, Լուրեր A+ / A-

    ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Վարդապետյանը եւ Տիգրան Խաչիկյանը ապրիլի 15-ին ընդունել են երկօրյա այցով Հայաստանում  գտնվող Իտալիայի Հանրապետության դատավորներից եւ Արդարադատության նախարարության պաշտոնյաներից կազմված պատվիրակությանը: Այն գլխավորում էր ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

    Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակում՝ Բարձրագույն դատական խորհրդի եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման ու զարգացման նպատակով:

    Նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը, ողջունելով հյուրերին ՀՀ արդարադատության նախարարությունում, բարձր է գնահատել Հայաստանի եւ Իտալիայի արդարադատության նախարարությունների միջեւ առկա համագործակցությունը եւ ընդգծել, որ այս հանդիպումը լավ առիթ է ուրվագծելու փոխգործակցության զարգացման նոր ուղղությունները:

    Դեսպանը եւս կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների կազմակերպումը եւ նշել, որ դրանք նպաստում են համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

    Պատվիրակության ներկայացուցիչ Դոնաթելլա Դոնատին ներկայացրել է Իտալիայի՝ հակակոռուպցիոն ոլորտում վերջին տասը տարիների ընթացքում իրականացրած լայնածավալ աշխատանքներն ու նշել, որ պայքարը կոռուպցիայի դեմ իրենց կառավարության գերակա ուղղություններից է: Որպես կոռուպցիայի դեմ պայքարի բանաձեւ՝ Դոնաթելլա Դոնատին կարեւորել է պետական մարմինների աշխատանքի թափանցիկությունը, վերահսկողությունը աշխատանքների կատարման եւ հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ, քաղաքացիական հասարակության ներառականությունը պետական կառավարման գործընթացում եւ այլն:

    Նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, խոսելով Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությունից, ընդգծել է, որ Կառավարությունն այն հռչակել է գերակա ուղղություն, ինչն իր արտացոլումն է գտնելու նաեւ մշակման փուլում գտնվող Կառավորության միջոցառումների հնգամյա ծրագրում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Իտալիայում գործող հակակոռուպցիոն մարմինների գործառույթներին, դրանց գործիքակազմերին, ազդարարման ինստիտուտին, հակակոռուպցիոն կրթությանը եւ համագործակցության խորացմանն առնչվող այլ հարցերի:


    Նման թեմաներ

    scroll to top