Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած հայուհին դիմել է Փաշինյանին

    Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած հայուհին դիմել է Փաշինյանին

    Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած հայուհին դիմել է Փաշինյանին
    Մայիս 26, 2019 18:05 editorial, Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած Մարգարիտա Գյուլումյանը դիմել է Փաշինյանին.

    Հարգելի պրն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան , հարգելի պրն Zohrab Mnatsakanian երկրի հանդեպ հեղինակությունը սկսվում է պետության սահմաններից դուրս օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների իրենց գործառույթների շրջանակում վարած քաղաքականությունից:

    ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին գոյատևող վերը նշված կառույցների անգործությունն առաջինը ոչ միայն վնասում է տվյալ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացու շահերը, այլ նաև հիմք է ստեղծում ՀՀ հանդեպ որպես պետություն անլուրջ վերաբերմունքին:

    Այն, որ Իտալիայում տեղի ունեցած ավտովթարի, ՀՀ քաղաքացիների իրավիճակի մասին օֆիցիալ տեղեկատվությունը հակասում է եղելությանը, դա հարցի մի կողմն է

    Հիվանդանոցի գլխավոր տնօրենի հետ մինչ այժմ միայն մեր երկրի պատկան մարմինն է, որ ոչ մի կապ չի հաստատել /արձանագրենք անցել է 3 օր/:

    Լինելով ՀՀ քաղաքացի, օտար երկրում սեփական երկրի պատկան մարմինների անուշադրությունը պարարտ հող է ստեղծում մեծ հիասթափությամբ արձանագրելու, որ համարվում ենք մի երկրի քաղաքացի, որը դեմագոգիայից բացի ուրիշ այլ բանի ընդունակ չի:

    Իսկ, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված *Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են* նորմերը լոկ գրված են թուղթ սևացնելու համար:

    Հարգանքներս Իտալիայում գտնվող Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի հյուպատոսարանների ներկայացուցիչներին:


    Նման թեմաներ

    scroll to top