// //

Երեքշաբթի , 26 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ջազ երաժիշտ Ջեյմի Դեվիսը համերգով հանդես կգա Երևանում

    Ջազ երաժիշտ Ջեյմի Դեվիսը համերգով հանդես կգա Երևանում

    Ջազ երաժիշտ Ջեյմի Դեվիսը համերգով հանդես կգա Երևանում
    Մարտ 15, 2019 14:56 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայտնի ջազ վոկալիստ Ջեյմի Դեվիսը երևանյան համերգի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

    Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 5-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում:

    Ջեյմի Դեվիսը ծնվել է 1949 թվականին: Ունենալով ինքնատիպ վոկալ տվյալներ՝ Դեվիսը պարզապես չէր կարող չզբաղվել երաժշտությամբ: 13 տարեկանում ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975 թվականին տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատում է ամերիկյան  աստղերի հետ: 2000-ին ելույթ է ունենում The Count Basie Orchestra-ի հետ՝ արժանանալով լայն հանդիսատեսի ճանաչմանը:

    Իր կարիերայի ընթացքում Ջեյմին մշտապես հետևել է իր սիրելի ջազմենների՝ Ռեյ Չարլզի, Օտիս Ռեդինգի, Էլ Գրինի և այլոց օրինակին:

    Ջեյմի Դեվիսի երգացանկում ներառված են լավագույն ջազային ստանդարտները և էստրադային հիթերի նվագախմբային մշակումները: Նորարարության և դասականի միաձուլում, բլյուզի և սոուլի ելևէջներ, ջերմ, հզոր և զգացմունքային բարիտոն.ահա թե ինչու է այս ամերիկացի արտիստը մեծ պահանջարկ վայելում  ոչ միայն ԱՄՆ-ում, այլև երկրի սահմաններից դուրս:


    Նման թեմաներ

    scroll to top
    //