Գլխավոր Լուրեր Ջենիֆեր Էնիսթոնը կմայրանա

Ջենիֆեր Էնիսթոնը կմայրանա

4
0

Ամերիկացի դերասանուհի, «Ընկերներ» սերիալի աստղ Ջենիֆեր Էնիսթոնը կմայրանա, հայտնում է New Idea-ն:

Դերասանուհու մասին նման լուրեր վաղուց են շրջանառվում: Աղբյուրի խոսքով՝ 50-ամյա դերասանուհին օգնել է մեքսիկական երկու մանկատներում և «սիրահարվել» աղջիկներից մեկին:
«Ջենը շատ էր ուզում վերցնել այդ երեխաներից մեկին: Նա ցանկանում էր դա անել իր նախկին ամուսնու՝ Ջասթին Թերուի հետ: Սակայն, Թերուն միշտ խուսափողական պատճառներ էր մեջբերում, ինչի համար պահը միշտ անհարմար էր լինում», — ասել է աղբյուրը:
Նշվում է, որ դերասանուհին արդեն սկսել է փաստաթղթերի նախապատրաստումը: Նրա ապագա դուստրը կորցրել է ծնողներին, հիմա նա 13 ամսական է: