Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Ջերմաստիճանը դարձյալ կնվազի

    Ջերմաստիճանը դարձյալ կնվազի

    Մարտ 20, 2017 14:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    li-snow-rain-02198837

    Այսօր երեկոյան ժամերին եւ առաջիկա գիշերը Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արեւմտյան ցուրտ ճակատ, որի հետեւանքով ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով: Այս մասին armtimes.com-ը տեղեկացել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից:

    Օդերեւութաբանը հայտնել է, որ սրան հաջորդելու է որոշակի դադար, որից հետո՝ մարտի 22-ի ցերեկը եւ 23-ի գիշերը Սեւ ծովի շրջաններից եւս մեկ ցուրտ ճակատ է անցնելու: Այնուհետեւ մարտի 23-ի ցերեկը այս սառը ճակատը նորից մեր տարածքից դուրս է գալու:

    «Արդյունքում ստացվում է, որ այսօր երեկոյան ժամերին եւ առաջիկա գիշերը Հանրապետության տարածքում կանխատեսվում են տեղումներ, վաղը ցերեկը, մարտի 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը նորից հանրապետության ողջ տարածքում կգրանցվեն տեղումներ: 23-ի ցերեկը կլինի տեղումների դադար»,- հստակեցրեց Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ տեղումները լեռնային եւ նախալեռնային գոտիներում կլինեն ձյան կամ թաց ձյան տեսքով, եւ միայն շատ ցածրադիր հովտային գոտիներում (հիմնականում Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներ, Արարատյան դաշտի ցածրադիր գոտի) կլինի ձնախառն անձրեւ եւ անձրեւ:

    Օդերեւութաբանն ընդգծեց, որ հավանականություն կա՝ առաջիկա գիշերը ձյուն կտեղա նաեւ Երեւանի բարձրադիր գոտիներում: Արդյո՞ք տեղումներին կհետեւի մառախուղը՝ այս պահին դեռ դժվար է ասել: Ամեն դեպքում, ըստ Սուրենյանի՝ եթե նույնիսկ մառախուղ լինի ցուրտ ճակատի անցման ժամանակ՝ դա չի կարող լճանալ եւ օրերով պահպանվել Երեւանում, ինչպես դա եղավ փետրվարին:

    Ինչ վերաբերում է ջերմաստիճանին. ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված վաղը ցերեկը ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով: 22-ի ցերեկը նվազումը կշարունակվի 1-2 աստիճանով, այնուհետեւ մարտի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում նորից կբարձրանա այնքան, ինչքան որ նվազել է:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

    Նման թեմաներ

    scroll to top