Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 625.00   Վաճառք` 644.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Ջեյ Զին երգերի միջոցով խոստովանում է, որ դավաճանել է Բեյոնսեին և պատմում, որ մայրը լեսբուհի է

Ջեյ Զին երգերի միջոցով խոստովանում է, որ դավաճանել է Բեյոնսեին և պատմում, որ մայրը լեսբուհի է

Սեպտեմբեր 10, 2017 10:04 Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

21370929_877173815763715_4233954102880088765_n

Այս տարի հունիսին Ջեյ Զին թողարկեց իր ամենասկանդալային ձայներիզը՝ “4:44″-ը, որտեղ երգերի միջոցով խոստովանում է, թե ինչպես է դավաճանել Բեյոնսեին եւ պատմում է, որ իր մայրը լեսբուհի է։ Երգերից մեկում նա ասում է․ “Մայրս 4 երեխա ունի, բայց նա լեսբուհի է։ Շատ երկար ժամանակ պետք էր ձեւացնել, որ դա այդպես չէ։ Ստիպված էինք թաքնվել պահարանում։ Հասարակության ճնշումը, ամոթը եւ ցավը խանգարում էին այդ ամենն ընդունել։ Ես լացում էի ուրախությունից, երբ դու սիրահարվեցիր։”
Երեկ Dusse Friday ռադիոընկերության եթերում Ջեյ Զիի մայրը՝ Գլորիան մեկնաբանեց որդու խոսքերը եւ հաստատեց իր համասեռամոլ լինելու մասին լուրը։
- Մի պայծառ օր ես որոշեցի զրուցել որդուս հետ, բացատրել նրան, որ ես ոչ միայն մայր եմ, այլեւ անձ, անհատականություն։ Ես լեսբուհի եմ։ Դա այն կյանքն է, որը ես ապրում եմ։ Որդիս՝ լսելով խոսքերս, արտասվեց։
Գլորիան ասել է, որ այլեւս ցանկություն չունի թաքնվելու՝ նա հոգնել է, ժամանակն է եկել ազատ ապրելու։

21432871_877173819097048_8661006505747735642_n

Ջեյ Զիի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա եղել է 5 տարեկան։ Մայրը 4 զավակներին միայնակ է մեծացրել, շատ ծանր պայմաններում։ Եղել են տարիներ, երբ Ջեյ Զին նույնիսկ թմրադեղեր է վաճառել գումար վաստակելու համար, սակայն մայրը երբեք որդուն չի նախատել։ Այսօր Ջեյ Զին նրան շնորհակալ է ամենի համար եւ կատարում է մոր յուրաքանչյուր ցանկություն։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top