Գլխավոր Լուրեր Ջիգարխանյանը չի վիրահատվել

Ջիգարխանյանը չի վիրահատվել

0
0

Ինչպես օրեր առաջ հայտնել էինք, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը  հոսպիտալացվել է  և  մինչ այսօր գտնվում է հիվանդանոցում:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն արտիստը հնարավոր է դուրս գրվի բժշկական կենտրոնից հաջորդ շաբաթվա սկզբին: 83-ամյա արտիստն իրեն լավ Է զգում:  «Ինտերֆաքս»-ին հետ զրույցում Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հավաստաիացրել է, որ դերասանի կյանքի վտանգ չի սպառնում և նա առաջիկա օրերին տանը կլինի:

«Խոստացել են երկուշաբթի-երեքշաբթի առավոտյան դուրս գրել նրան: Նա պարզապես բուժընթացներ Է անցնում, ոչ մի բարդ բան չկա: Վիրահատությունները, որոնց մասին գրում են, չկան, նա իրեն լավ Է զգում, ես նրա հետ խոսել եմ»,-ասել Է Սողոմոնյանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն Էր հայտնվել, որ արտիստը սրտի վիրահատության Է ենթարկվել: Ջիգարխանյանը Մոսկվայում հոսպիատալացվել Է օգոստոսի 15-ին: