Գլխավոր Լուրեր Ջիվան Աբրահամյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի

Ջիվան Աբրահամյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի

5
0

Ակտիվիստ  Ջիվան Աբրահամյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ օրեր  առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Աբրահամյանը սպառնալիքներ էր հնչեցրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին, հայտարարելով, որ ինքը  «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»: Աբրահամյանին նյարդայնացրել էր Բակո Սահակյհանի՝ Քոչարյանի համար երաշխավորագիր ստորագրելու հանգամանքը:

Այս հայտարարությունը համացանցում բուռն քննարկումների առիթ էր դարձել: