Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 566.00   Վաճառք` 574.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
18°
Home » Լուրեր » Ջորջ Քլունին համոզել է կնոջը Բաքու չմեկնել

Ջորջ Քլունին համոզել է կնոջը Բաքու չմեկնել

Սեպտեմբեր 8, 2017 12:01 Լուրեր, Կինո, Միջազգային A+ / A-

US-ENTERTAINMENT-GOLDEN-GLOBE-ARRIVALS

Հուլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին համոզել է կնոջը՝ հայազգի իրավաբան և փաստաբան Ամալ Քլունիին չմեկնել Ադրբեջան, որպեսզի նա վտանգի տակ չհայտնվի. The Hollywood Reporter-ի հետ հարցազրույցում ասել է Քլունին:

«Ամալը գտնվել է Մալդիվներում, որտեղ փորձում էր բանտից ազատ արձակել նախկին նախագահ Մոհամմեդ Նաշեդին: Երբ նա լքել է Մալդիվները, ցանկացել է գնալ Ադրբեջան, որտեղ նա ևս մեկ հաճախորդ ուներ, ով նույնպես բանտարկված էր: Ես ստիպված էի կնոջս հետ գործարք կնքել, որպեսզի համոզեի նրան հրաժարվել Ադրբեջան մեկնելու մտադրությունից. ես չմեկնեցի Հարավային Սուդան, նա էլ՝ Ադրբեջան»,- ասել է Քլունին:

Դերասանը նաև նշել է, որ Ամալի հետ պայմանավորվել են, որ աշխատանքի պատճառով չեմ հայտնվի ռիսկային իրավիճակներում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top