Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ջրահովիտի համայնքապետարանը յուրացրել է ավելի քան 3 մլն դրամ, հարուցվել է քրգործ

    Ջրահովիտի համայնքապետարանը յուրացրել է ավելի քան 3 մլն դրամ, հարուցվել է քրգործ

    Ջրահովիտի համայնքապետարանը յուրացրել է ավելի քան 3 մլն դրամ, հարուցվել է քրգործ
    Մայիս 8, 2019 21:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Ջրահովիտ համայնքապետարանում ենթադրաբար պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունից ստացված տվյալների, ինչպես նաև համայնքի մի քանի բնակիչների հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնական դիրքը, 2011-2018 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, որպես հավաքարար և պահակ համայնքապետարանում աշխատանքի է ընդունել իր երկու հարսներին: Վերջիններս, սակայն, փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց պարտականությունները:

    Չնայած այդ հանգամանքին՝ նրանց հատկացված բանկային քարտերին նշված ժամանակահատվածում, որպես աշխատավարձ, ընդհանուր առմամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով 3.187.817 ՀՀ դրամ գումար, որը ենթադրաբար յուրացվել է Ջրահովիտ համայնքի ղեկավարի կողմից:

    Պարզվել է նաև, որ համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից նույն ժամանակահատվածում վերը նշված երկու աշխատակիցների հաճախելիության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի  հաշվարկի տեղեկագրերում, ինչի հիման վրա էլ նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձի համար նախատեսված գումարը:

    Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են Արարատի մարզի Ջրահովիտի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերով հափշտակություն,  պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով, դեպքի առթիվ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

    Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությանը:


    Նման թեմաներ

    scroll to top