Գլխավոր Լուրեր Ջրամատակարարման գրաֆիկը Վանաձորի առանձին թաղամասերում մայիսին կմնա անփոփոխ

Ջրամատակարարման գրաֆիկը Վանաձորի առանձին թաղամասերում մայիսին կմնա անփոփոխ

4
0

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է

«Ապրիլ ամսին, կապված Սպիտակ ջուր և Ղադրի ձոր գետերի, ինչպես նաև Ծովասարի աղբյուրների ջրերի պղտորման հետ, ջրամատակարարումը Վանաձորի որոշ թաղամասերում իրականացվել է փոփոխված գրաֆիկով:
Ցավոք, ներկայումս ակտիվ ձնհալի հետևանքով նշված մակերևութային ջրերի պղտորվածության աստիճանը մնում է բարձր: Մինչդեռ քաղաքի հնամաշ «Ջրի մաքրման կայանը», անբավարար տեխնիկական վիճակով պայմանավորված, ի վիճակի չէ ապահովել դրանց մաքրմանը ներկայացվող պահանջները, ինչն առաջացնում է խնդիրներ մատակարարվող ջրի որակի առումով:
Առաջնային համարելով սպառողների առողջության ապահովումը՝ ստեղծված իրավիճակում Վեոլիա ջուր ընկերությունը ստիպված է մայիս ամսին ուժի մեջ թողնել ապրիլին հայտարարված ջրի մատակարարման գրաֆիկը:
Հայցելով հաճախորդների և սպառողների ներողամտությունը ակամա պատճառվող կենցաղային անհարմարության համար՝ Վեոլիա ջուր ընկերությունը հավաստիացնում է, որ արվում է հնարավորը քաղաքում ջրամատակարարման բարելավման համար մինչև խնդրի վերջնական լուծումը»։