Երկուշաբթի , 21 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Clear
22°
Home » editorial » Ջրառատում իրավիճակը լարված է. հանկարծամահ է եղել Լեռնիկ Երանոսյանի մորաքույրը

Ջրառատում իրավիճակը լարված է. հանկարծամահ է եղել Լեռնիկ Երանոսյանի մորաքույրը

Մարտ 14, 2017 15:54 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

17351011_1416303405109500_1093450640_n

Քիչ առաջ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի`  այսօր Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի հետևանքով կան վիրավորներ:

Տեղի ունեցածի վերաբերյալ Araratnews.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, տեղի ունեցածը Ջրառատ համայնքում գրանցված միջադեպի շարունակությունն է, որն այս անգամ հրահրել են ՕՐՕ դաշինքի անդամները: Մեզ հայտնի դարձավ, որ   ՕՐՕ դաշինքի անդամներն այսօր վերաբացել են միջադեպի թեման եւ պարզաբանումներ պահանջել գյուղապետից` գործին խառնելով նաեւ համայնքի ղեկավարի որդիներին: Գյուղում իրավիճակը լարված է:

Ի դեպ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով` Ջրառատում տեղի ունեցած միջադեպից հետո հանկարծամահ է եղել Լեւոն Երանոսյանի մորաքույրը, ով ապրում էր Ջրառատ համայնքում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` մահվան պատճառը համայնքում տեղի ունեցած միջադեպն ու դրա շարունակությունն է եղել:

Այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:

122488199673267500288781848048447njpg
scroll to top