// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ջրօգտագործման թույլտվության ստացումը հեշտացվել է

    Ջրօգտագործման թույլտվության ստացումը հեշտացվել է

    Ջրօգտագործման թույլտվության ստացումը հեշտացվել է
    Նոյեմբեր 9, 2018 19:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսուհետ ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումը կիրականացվի ջրօգտագործողի կողմից բնապահպանության նախարարություն ներկայացված ջրօգտագործման թույլտվության՝ նույն պայմաններով և ժամանակահատվածով՝  երկարաձգման դիմումի հիման վրա։

    Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել կամ փոփոխվել, կամ դրա երկարաձգումը չի հակասում ՀՀ օրենսդրությանը, ապա Բնապահպանության նախարարությանից պատշաճ ծանուցում ստանալուց և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում  պետական տուրքը վճարելուց հետո (ՀՀ ջրային օրենսգրքի 78-րդ հոդված) ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված նույն պայմաններով և ժամանակահատվածով, ինչի մասին ջրօգտագործողին սահմանված կարգով ծանուցվում է։


    Նման թեմաներ

    scroll to top
    //