Գլխավոր Լուրեր Ջուրը կշփեմ երեսիդ. սկանդալ Հ1-ի եթերում (տեսանյութ)

Ջուրը կշփեմ երեսիդ. սկանդալ Հ1-ի եթերում (տեսանյութ)

4
0

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հասարակական-քաղաքական հաղորդման ժամանակ 2008-ի Մարտի 1-ի քրեական գործի քննարկման  ընթացքում լեզվակռիվ է սկսվել հյուրի՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և վարող Պետրոս Ղազարյանի  միջև:

Հաղորդման հյուրին, որը Հայաստանի իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր  հայացքներ ունի, ի սկզբանե դուր չի եկել, որ վարողն իրեն ընդհատում է: Հակոբյանը  դիտողություն է անում Ղազարյանին, նկատելով, որ մյուս հյուրերին նա չի ընդհատում:

Երբ Ռուբեն Հակոբյանը երկրորդ անգամ խոսելու իրավունք է ստանում, նա նորից խնդրել  է Ղազարյանին՝ իրեն չընդհատել՝ նրան «դու»-ով դիմելով: Վարողը խնդրելէ նրան անցնել «դուք»-ի, ինչին ի պատասխան Հակոբյանն ասել է. «Դա կանեմ, եթե արժանի լինեք դրան»: Ի պատասխան Ղազարյանն ասել է. «Պարո՛ն Հակոբյան, կարո՞ղ է վատ եք, ջուր  խմեք»:

«Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս, հասկացա՞ր»՝ պատասխանել է Ռուբեն Հակոբյանը, հավելելով, որ Պետրոսը «քծնում» է գործող իշխանություններին:

Հաղորդմանը նաև մասնակցել են իշխող «Իմ քայլը» խմբակցությունից Նիկոլայ Բաղդասարյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, բիզնես-խորհրդատու Արեն Ապիկյանը: Քննարկման ընթացքում հյուրերը  եզրահանգել  են, որ Մարտի 1-ի  գործում  հասարակությունը պահանջում է ազնիվ ու անկախ քննություն: