Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կ. Պոլսի հայոց պատրիարքական տեղապահը հանդիպել է Ստամբուլի կուսակալի հետ

    Կ. Պոլսի հայոց պատրիարքական տեղապահը հանդիպել է Ստամբուլի կուսակալի հետ

    Կ. Պոլսի հայոց պատրիարքական  տեղապահը  հանդիպել է Ստամբուլի կուսակալի հետ
    Հուլիս 15, 2019 13:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը այցելել է Ստամբուլի նահանգապետարան, որտեղ հանդիպել է Ստամբուլի կուսակալ Ալի Յորլիքայայի հետ։ Պատրիարքական տեղապահին ընկերակցել են Պատրիարքական աթոռի լուսարարապետ Թաթուլ ծ․ վրդ․ Անուշյանը եւ Կրոնական ժողովի անդամներից Գրիգոր ավագ քահանա Տամատյանը։ Այս մասին հայտնում է պոլսահայ «Ժամանակ» օրաթերթը։ Ըստ պարբերականի, սա կարեւոր իրադարձություն է, քանի որ այս շաբաթ սկսվելու են պատրիարքական ընտրության նախաձենռակ մարմնի ստեղծման աշխատանքները։ Հանդիպումը տեւել է կես ժամ։ Ստամբուլի կուսակալը շնորհավորել է Սահակ եպիսկոպոսին տեղապահ ընտրվելու առիթով եւ հավաստիացրել է, որ նահանգապետարանը միշտ պատրաստ է օգնելու համայնքին։ Այցի այլ մանրամասներ հայտնի չեն։

     

     

     


    Նման թեմաներ

    scroll to top