Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 497.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 622.00   Վաճառք` 641.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.30   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
16°
Home » Լուրեր » Կա՞ր թղթադրամները փոխելու անհրաժեշտություն

Կա՞ր թղթադրամները փոխելու անհրաժեշտություն

Հուլիս 17, 2017 13:27 Լուրեր, Տնտեսական A+ / A-

f595cdd039c131_595cdd039c170.thumb

Թղթադրամները փոխելու անհրաժեշտություն իհարկե կար: Դա շատ մեծ ծախս չէ, բայց անհրաժեշտ քայլ է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` անդրադառնալով նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկմանը:

«Այսօր, երբ կեղծում են 1000, 5000-դրամանոցները և անցել են ավելի բարձր կուպյուրների, այս պարագայում սա, այո՛, անվտանգության, պաշտպանվածության  մակարդակը բարձրացնելու քայլ է, և այդտեղ ծախսերն արդարացված են, որովհետև անուղղակի և ուղղակի վնասներ են հասցվում տնտեսական, ֆինանսական համակարգերին, մարդկանց, քաղաքացիներին»,- հավելեց Ատոմ Մարգարյանը:

Նա նաև ընդգծեց, որ անկախ նրանից, թե երկիրն ինչպիսի տնտեսական վիճակում է, կարիք կա դրամանիշը փոխելով, այն ավելի հուսալի ու վստահելի դարձնել. «Դա ոչ միայն պետք է երկրի քաղաքացուն, այլ նաև զբոսաշրջիկներին, ներդրողներին, դա ընդհանրապես համակարգային խնդիր է, որ կենտրոնական բանկերը պարտադրված են լուծել»:

Չնայած, ինչպես նշում է Մարգարյանը, դրամի փոփոխությունը դրամն ավելի պաշտպանված կդարձնի, այդուհանդերձ, այն կեղծելու հավանականությունը չի կարող 100 տոկոսով նվազել. «Պաշտպանվածության մակարդակը կբարձրացնի, բայց դրա հետ մեկտեղ, քանի որ տեխնոլոգիաներն են զարգանում, և կեղծարարները, ովքեր այդպիսի հակվածություն ունեն, ևս կատարելագործում են իրենց միջոցները: 100 տոկոսով հույս ունենալ, որ վերջնական այդ մակարդակն ապահովելն է, ճիշտ չի լինի: Բայց, օրինակ` «սենդվիչ» տիպի թղթադրամների ինստիտուտը, որոնք կիրառում են շատ զարգացած երկրներ, օրինակ` եվրոն այդ կերպ պաշտպանված արժույթ է, ոչ միայն այդ ներքին սպիրալային լոգոների, գույների, դրանց տարբեր համադրումների մեխանիզմներ են կիրառվում, այլ նաև պոլիէթիլենային թաղանթով շատ նուրբ պատում են թղթադրամները, որը նաև թղթադրամների կյանքն է երկարացնում, և կեղծելու հավանականությունն է ըստ էության նվազում»:

Հիշեցնենք, ՀՀ նոր՝ երրորդ սերնդի դրամները շրջանառության մեջ կդրվեն 2018-ին: Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:

Էմմա Հովսեփյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top