Գլխավոր Լուրեր Կա մարդկանց փոքր խումբ, որն այսօր որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին

Կա մարդկանց փոքր խումբ, որն այսօր որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին

4
0

Կա մարդկանց փոքր խումբ, որն այսօր որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին: Shantnews-ին տված հարցազրույցում ասել է Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ում է հետևում ԱԱԾ-ն:

«Ովքեր թիրախավորում են ԱԱԾ-ին, ովքեր բացասական են խոսում ԱԱԾ-ի մասին, շատ դեպքերում, ակնհայտ կեղծ տեղեկություն են տարածում ԱԱԾ-ի և իմ մասին, այդ մարդիկ, որոնք զբաղվում են նմանօրինակ գործունեությամբ, պետք է հաշվի առնեն, որ եթե գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են և ինչ-ինչ նպատակներով թիրախավորում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն դրա մասին իմանում է, ուղղակի չի բարձրաձայնում»,- ասել է նա:

Հարցին՝ ինչու է տպավորություն ստեղծվում, որ ԱԱԾ-ն ամեն ինչով զբաղվում է, Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ-ի մասին օրենքում գրված է իրենց լիազորությունների շրջանակը, որից չեն անցնում, իսկ նման տպավորություն է ստեղծվում, քանի որ ԱԱԾ-ն ուշադրության կենտրոնում է։