Չորեքշաբթի , 19 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    16°
    Home » Լուրեր » Կա սուտ, կա լկտի սուտ, կա վիճակագրություն. Փաշինյանը՝ ԱՎԾ պետին

    Կա սուտ, կա լկտի սուտ, կա վիճակագրություն. Փաշինյանը՝ ԱՎԾ պետին

    Կա սուտ, կա լկտի սուտ, կա վիճակագրություն. Փաշինյանը՝  ԱՎԾ պետին
    Մայիս 17, 2018 11:42 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր Կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանին վերանշանակել այդ պաշտոնում` վեց տարի ժամկետով:

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրությունը երբեմն կասկածի տակ է դնում ԱՎԾ-ի ներկայացրած տվյալների հավաստիությունը և պետք է այդ ուղղությամբ աշխատել:

    Ստեփան Մնացականյանը շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու համար: «Կփորձեմ արդարացնել ձեր վստահությունը, մեկի համար թվերը լավն են, մյուսի համար` վատ»,- ասաց նա և առաջարկեց վստահության բարձրացման հարցի մասին փաստաթուղթը ընթերցել ԱՎԾ կայքում:

    «Դե որ այդքան անկեղծացաք, արեւմտյան երկրներից մեկի վարչապետը ասել է՝ կա  սուտ, լկտի սուտ, կա վիճակագարութուն սուտ:  Հուսամ՝ մենք դուրս կգանք այդ վիճակից: Սա ընդամենը հումոր է»,- ասաց Փաշինյանը:

    Նման թեմաներ

    scroll to top