Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Կադաստրի կոմիտեն կունենա առցանց հարթակ

Կադաստրի կոմիտեն կունենա առցանց հարթակ

Հոկտեմբեր 13, 2017 17:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

19.thumb

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, կոմիտեի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքները, հավաքագրված գումարների և կատարված ծախսերի, անշարժ գույքի շուկայում կայունացման միտումների մասին տեղեկատվություն:

Այս համատեքստում Մարտին Սարգսյանը զեկուցել է նաև անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը՝ կարևորելով նշված ուղղությունների զարգացման նպատակով էլեկտրոնային արդի ծրագրերի ներդրումը, ինչը կնպաստի նաև այլ ոլորտների հետ կապի ամրապնդմանն ու համատեղ միջոցառումների ձեռնարկմանը:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը Հանրապետության նախագահին ներկայացրել է ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:

Մարտին Սարգսյանը նշել է, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին կադաստրի պետական կոմիտեի համակարգում ստեղծել ՀՀ միասնական երկրատեղեկատվական համակարգ, որը կներառի բոլոր քաղաքների բազային հիմքի (այդ թվում՝ տեղագրական քարտեզների, վարչատարածքային սահմանների, անշարժ գույքի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների և այլն) ստեղծումը:

Զեկուցվել է նաև ՀՀ նախագահի նախորդ հանձնարարականների հիման վրա կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը:

Նկատի ունենալով, որ դրա համար օգտագործվել է 2010 թվականի դրությամբ առկա հանութագրման նյութը, ըստ Մարտին Սարգսյանի, ներկայումս «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ աշխատանքներ են տարվում 2010-2017թթ. փոփոխությունները վերոնշյալ համակարգում ներառելու ուղղությամբ: Կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Զեկույցի հիման վրա հանձնարարվել է կառավարությանը՝ ձևավորել շահագրգիռ մարմիններից կազմված միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիտորինգի իրականացման նպատակով՝ ժամանակացույցի և համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Միաժամանակ, կադաստրի տվյալների միասնական էլեկտրոնային բազայում առկա իրավունքի սուբյեկտների տվյալների լիարժեքությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սեղմ ժամկետներում ամբողջականացնել համայնքներից ստացվող անհրաժեշտ տեղեկատվությունը:

Մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է արտաքին գործերի նախարարի հետ համատեղ քննարկել ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները՝ համապատասխան իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով կառավարության քննարկմանը:

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել շուկայական գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ մեծացնելով գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top