Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » Կադրային փոփոխություններ դատախազության համակարգում

    Կադրային փոփոխություններ դատախազության համակարգում

    Կադրային փոփոխություններ դատախազության համակարգում
    Նոյեմբեր 8, 2018 18:13 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգում կադրային մի քանի  փոխատեղումներ և նշանակումներ կատարելու վերաբերյալ հրամաններ է ստորագրել:

    Երևան Տոնավաճառ

    Մասնավորապես՝

    Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ,
    արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Գևորգյանը փոխադրվել և
    նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, որը մինչ այդ թափուր էր:

    ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Միլիտոնյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ:

    ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Մնացականյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ:

    ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի
    խորհրդական Ռաֆայել Երիցյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ:

    ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին


    Նման թեմաներ

    scroll to top