Հինգշաբթի , 29 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.50   ՀՀ ԿԲ` 480.44   
  •  EUR   Առք` 543.00   Վաճառք` 553.00   ՀՀ ԿԲ` 545.78   
  •  CHF   Առք` 488.00   Վաճառք` 506.00   ՀՀ ԿԲ` 500.20   
  •  GBP   Առք` 611.00   Վաճառք` 630.00   ՀՀ ԿԲ` 615.73   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.07   
  •  GEL   Առք` 187.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.25   
outputra5huxgif
Partly Cloudy
30°
Home » editorial » Կաքավաձորցիներն իրենց հաղթանակը նվիրեցին Արցախյան պատերազմի հերոսներին (տեսանյութ)

Կաքավաձորցիներն իրենց հաղթանակը նվիրեցին Արցախյան պատերազմի հերոսներին (տեսանյութ)

Հունիս 14, 2017 20:46 editorial, Լուրեր, Սպորտ A+ / A-

2

Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում երեկ տեղի ունեցավ մարզի 8 համայնքների (Կաքավաձոր, Ներքին Սասնաշեն, Աշնակ, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ,  Ագարակ, Դավիթաշեն, Շղարշիկ) ֆուտբոլային թիմերի մասնկացությամբ տասը օր տեւած ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը, որի հաղթող ճանաչվեց Կաքավաձոր համայնքի ֆուտբոլային թիմը: Խաղն ավարտվեց տան տերերի՝ 3:1 հաշվով հաղթանակով:

Հունիսի 1-ից մեկնարկած այս մրցաշարի կազմակերպիչները կաքավաձորցիներն էին: Նրանք  մրցաշարը նվիրեցին Արցախյան պատերազմում զոհված բոլոր հերոսներին, մասնավորապես՝ Մարտակերտի շրջանի գյուղերի ազատագրման մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված սասունցի Վահե Բաղդասարյանի հիշատակին:

Նշենք, որ ֆուբոլային մրցաշարի եզրափակիչ խաղի օրը  պատահական չէր ընտրված. 24 տարի առաջ այդ օրը Վահեն զոհվեց՝ թողնելով պատգամ. «Հայրենիքը միակն է, որին պետք է տալ առանց վերցնելու»:

Վահեն ծնվել է 1972թ-ին Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող էր, երբ սկսվեց Արցախյան գոյամարտը: Վահեն թողեց ուսումն ու միացավ նոր-նոր կազմավորվող մարտական խմբերին: Զոհվել է 1993թ-ի հունիսի 13-ին Դաստագիրում:

1994 թ.-ի մայիսի 6-ին ԼՂՀ գերագույն խորհրդի որոշմամբ Վահե Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով:

«Շահումյանցիներ, հպարտացեք. ձեր կռվին է միացել Սասնա ծռերի թոռը՝ Վահե Բաղդասարյանը»,- Վահեի մասին խոսելիս ազդարարել է Շահեն Մեղրյանը:

Հավելենենք, որ 90-ականներին Արցախյան պատերազմին մասնակցել են եւս երեք կաքավաձորցիներ Մեսրոպ Մխիթարյանը, Կայծեր Շեկիկյանը եւ Անանիա Խաչատրյանը:

2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին հերոսաբար զոհված սասունցի Սասուն Մկրտչյանը նույնպես արմատներով Կաքավաձորից էր:

Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ կաքավաձորցիների համար ֆուտբոլային մրցաշարում հաղթանակը մեծ նշանակություն ուներ:

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top