Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Կալանավորվել է Դիլիջանի սոցծառայությունների տարածքային գործակալության պետը

    Կալանավորվել է Դիլիջանի սոցծառայությունների տարածքային գործակալության պետը

    Կալանավորվել է Դիլիջանի սոցծառայությունների տարածքային գործակալության պետը
    Փետրվար 10, 2019 18:50 Իրավական, Լուրեր A+ / A-

    Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը փետրվարի 8-ին միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ:

    Shamshyan.com-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Ս. Դավթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

    Դատավոր Սամվել Մարդանյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը:

    Կայքի տեղեկություններով Ս. Դավթյանը աշխատում է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ:

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:


    Նման թեմաներ

    scroll to top