Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Կալանավորվել է Ծաղկաձորի նախկին քաղաքապետի 19-ամյա որդին

    Կալանավորվել է Ծաղկաձորի նախկին քաղաքապետի 19-ամյա որդին

    Կալանավորվել է Ծաղկաձորի նախկին քաղաքապետի 19-ամյա որդին
    Մայիս 24, 2019 19:01 Իրավական, Լուրեր A+ / A-

    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բժշկական փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպք, հաղորդում է Shamshyan.com-ը:

    Այդ առթիվ 2019թ. մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) եւ 376-րդ հոդվածի 1-ին մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժնում հարուցվել է քրեական գործ:

    Վերջինիս շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ 2000 թվականին ծնված մի բնակիչ: Մայիսի 20-ին քրեական գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը վերցվել է հետաքննության մարմնից եւ հանձնվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնին` նախաքննություն կատարելու նպատակով, որը նույն օրն ընդունվել է վարույթ:


    Նման թեմաներ

    scroll to top