Գլխավոր Լուրեր «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը

«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը

1
0

Հուլիսի 17-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Ս., ծնված 1945 թ.) բախվել է ճանապարհին կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա.Ջ.), ինչի հետևանքով «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ):  «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

ՀՀ ԱԻՆ