Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կամբոջայի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

    Կամբոջայի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

    Կամբոջայի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Ապրիլ 26, 2019 22:05 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ապրիլի 24-26-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով Հայաստան էր ժամանել Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Ուչ Բորիտի (Ouch Borith) գլխավորած պատվիրակություն:

    Ապրիլի 26-ին կայացան առաջին քաղաքական խորհրդակցությունները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրությունն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ցեղասպանությանների կանխարգելմանն ուղղված օրակարգի շուրջ:

    Մտքեր փոխանակվեցին ԵԱՏՄ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ վերաբերյալ:

    Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորող՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ երկու երկրների միջև բարեկամական համագործակցության լավ հեռանկարներ կան ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ տնտեսության մի շարք բնագավառներում: Այս կապակցությամբ հարկ է համատեղ ջանքերով կյանքի կոչել կողմերի միջև ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և առևտրի խթանման բանագավառներում:

    ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ կայացած հանդիպմանն ամփոփվեցին տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ նմանօրինակ քննարկումների անցկացումը հնարավորություն է ընձեռնում քննարկելու երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման և խորացման հեռանկարները և ուղենշելու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

    Ապրիլի 24-ին պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

    Այցի ընթացքում Կաբոջայի պատվիրակությունն հանդիպումներ ունեցավ ՀՀ ազգային ժողովում, տնտեսական զարգացման և ներդրումների և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններում, այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:


    Նման թեմաներ

    scroll to top