Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    12°
    Home » Բլոգ » Կամի՛լ, դու արժանի ես մասնակցելու Եվրատեսիլում

    Կամի՛լ, դու արժանի ես մասնակցելու Եվրատեսիլում

    Կամի՛լ, դու արժանի ես մասնակցելու Եվրատեսիլում
    Փետրվար 8, 2018 10:36 Բլոգ, Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

    Արսեն Գրիգորյան՝ հետաքրքիր դերասան, միշտ փնտրող, խորը ներաշխարհով և հարուստ ներկապնակով: Բազմաթիվ յուրօրինակ կերպարներ թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմերում և թե՛ տարբեր նախագծերում: Այսօր դրանցից մեկին կարողացար միս ու արյուն տալ ու ապրեցնել նաև հասարակության մեջ, մեր կողքին. կարողացար այնպես անել, որ քննարկում ենք Կամիլին որպես անհատ՝ իր լավ և վատ կողմերով, սիրում կամ չենք սիրում, հրճվում ենք կամ ընկճվում, տխրում ենք կամ ուրախանում, բայց փաստն այն է, որ նա ԿԱ:
    Քանի որ ստացել ես մասնագիտական կրթություն և լավ ուսումնասիրել ես Կոնստանտին Ստանիսլավսկու մեթոդը, չէիր կարող անտեսել (մաս 1-ին գլուխ 3-րդ )Առաջադրված հանգամանքները ու ճիշտ եվրոպական-եվրատեսիլյան օրենքների շրջանակում գործել՝ օգտագործելով իրենց իսկ գործիքները: Վստահ եմ, որ Եվրոպայի առաջադրած հանգամանքները և խաղի կանոնները եթե թույլ տային, քո հարուստ գունապնակից կհանեիր մեկ այլ կերպար`ավելի խելացի չափված-ձևված ոմն Չացկու կամ Գոգենի, կամ Կնյազ Միշկինի, կամ հենց քո խաղացած առաջատար օպերային երգիչ Բորելլիի, Շիրվանզադեի «Արտիստ»-ից:Բայց ախր խեղճ Բորելլին առաջին իսկ օրը կկախվեր՝ տեսնելով 21-րդ դարի թոհ ու բոհը և ձևաչափը:
    Այսպիսով, եկա այն մեծ համոզմունքին՝ քանի որ արվեստն արտացոլում է իրական կյանքը, ուրեմն շատ ճիշտ ու ժամանակի շունչն իր մեջ կրող կերպար ես ընտրել՝ հանձին Կամիլի:
    Կամի՛լ, դու արժանի ես մասնակցելու Եվրատեսիլում: Քեզ կանաչ ճանապարհ, քեզ ճիշտ կգնահատեն Եվրոպայում ( քո պորտը Պորտուգալիայում են կտրել):

    Լուիզա Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը

     

    Նման թեմաներ

    scroll to top