Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ՝ մերկասառույց է

    Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ՝ մերկասառույց է

    Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ՝ մերկասառույց է
    Դեկտեմբեր 7, 2017 22:48 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Երևան Տոնավաճառ

    Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

    Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի կողմից):

    Կոտայքի, Շիրակի և Սյունիքի  մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

    Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


    Նման թեմաներ

    scroll to top