Գլխավոր Լուրեր Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

4
0

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (կան կուտակված ավտոմեքենաներ) փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Կարմիրի լեռնանցքըՏավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Լոռու մարզի Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 17-20-րդ կմ-երին, Սպիտակի ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում բուք է:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

***

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 1-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է: