Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » «Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ». Հայկ Մարության

    «Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ». Հայկ Մարության

    «Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ». Հայկ Մարության
    Հունիս 24, 2019 21:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներից: Քաղաքապետը բնապահպանության վարչությանը հանձնարարել է մշակել աշխատանքների իրականացման ուղեցույց, որը կներառի բոլոր խնդիրները. կանաչ տարածքների խնամք, ոռոգման համակարգի արդյունավետ շահագործում:

    «Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, անընդունելի է»,- նշել է քաղաքապետը:
    Առողջապահության և հանրակրթության վարչությունների պետերին հանձնարարվել է տնօրենների միջոցով ապահովել առողջապահական ու կրթական կառույցների բակերի կանաչ տարածքների խնամքը:
    «Դա մտնում է իրենց պարտականությունների մեջ, և հարկավոր չէ դիմել քաղաքապետին, որ այդ մասով հանձնարարություն տա: Վարչությունները պետք է իրար հետ ակտիվ աշխատեն», - նշել է Հայկ Մարությանը:


    Նման թեմաներ

    scroll to top