Չորեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    12°
    Home » Լուրեր » Կանադան պաշտպանում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները. Ջասթին Թրյուդո

    Կանադան պաշտպանում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները. Ջասթին Թրյուդո

    Կանադան պաշտպանում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները. Ջասթին Թրյուդո
    Հոկտեմբեր 11, 2018 13:13 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր Հայաստանում  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ելույթով հանդես եկավ: Նա խոր կարեկցանք արտահայտեց Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

    Նրա խոսքով՝ անկախ այն բանից, Հայաստանը կունենա 9, թե 90 մլն բնակչություն, նա  Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ է: «Մենք պետք է համախմբվենք ոչ միայն մեր ճառերի, այլեւ այն ապագայի համար, որը ցանկանում ենք կառուցել»,- ասաց Ջասթին Թրյուդոն:

    Կանադայի վարչապետի խոսքով՝ ոչ մի երկիր չի կարող հաջողություններ գրանցել՝ առանց բոլորի մասնակցության: «Մենք չենք կարող խոսել զարգացման եւ տնտեսությունների մասին՝ առանց նկատի ունենալու ապահովությունը»,- ասաց Կանադայի վարչապետը:

    Ջասթին Թրյուդոն վստահեցրեց, որ Կանադան կպաշտպանի Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները: «Պետք է նաև հետեւենք, որ ֆրանսերենը հետընթաց չարձանագրի ինտերնետային տիրույթում: Մենք պետք է վերաիմաստավորենք միասին ապրելու կարգախոսը»,- հայտարարեց Կանադայի վարչապետը:

     

     

     

     

     

    Նման թեմաներ

    scroll to top