Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Կանադայում հիմնադրվել է ՀՅԴ «Վահան Հովհաննիսյան» կոմիտեությունը

    Կանադայում հիմնադրվել է ՀՅԴ «Վահան Հովհաննիսյան» կոմիտեությունը

    Կանադայում հիմնադրվել է ՀՅԴ «Վահան Հովհաննիսյան» կոմիտեությունը
    Դեկտեմբեր 7, 2018 16:45 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Կանադայում կայացած հատուկ արարողության ընթացքում հիմնադրվել է ՀՅԴ Կանադայի կառույցի նոր միավորը` ՀՅԴ «Վահան Հովհաննիսյան» կոմիտեությունը:

    Երևան Տոնավաճառ

    Ըստ Horizonweekly-ի` հավաքի ընթացքում կայացել է երդման արարողություն, որից հետո շնորհավորական ուղերձով հանդես է եկել ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Րաֆֆի Տոնապետյանը` հայտնելով, որ, ԿԿ-ի որոշմամբ, նոր կոմիտեությունը կկրի Հայաստանի ազատագրման դատի ու Դաշնակցության ազգային գաղափարախոսության նվիրյալ Վահան Հովհաննիսյանի անունը:

    ՀՅԴ վաստակաշատ ընկեր Վահան Հովհաննիսյանը 1990 թվականին ընտրվել է ՀՅԴ Հայաստանի առաջին Կենտրոնական կոմիտեի անդամ և գործուղվել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանության կազմակերպման և իրականացման աշխատանքին: 1992-ին նա ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ: 1999-ից մինչ մահը Վահան Հովհաննիսյանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ: Ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և երկու անգամ ստանձնել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը: 2013 թվականին նշանակվել է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին:

    Նշենք, որ Վահան Հովհաննիսյանը 1992 թվականին այցելել է Կանադա: 1992 թվականի փետրվարի 11-ին ՀՅԴ Հայաստանի ԿԿ անդամ Վահան Հովհաննիսյանը, Կանադայի Հայ Դատի հանձնախմբի պատվիրակության, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Քերոլայն Քոքսի և Զորի Բալայանի ընկերակցությամբ, Օտտավայում հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարարության պաշտոնակատարների և Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկել է Արցախի հիմնահարցը:


    Նման թեմաներ

    scroll to top