Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » Կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

    Կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

    Մարտ 20, 2017 14:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    001 (1)

    Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է գեղանկարչուհի Արմինե Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը` «Հավերժ ճամփորդ» խորագրով: Ցուցահանդեսին ներկա են գտնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սուքիասյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, նկարիչներ, քանդակագործներ, բազմաթիվ այլ արվեստագետներ: Ցուցահանդեսին ներկայացվել է նկարչուհու 40 աշխատանք՝ տարբեր թեմատիկ ուղղվածություններով, այդ թվում` հայ դիցաբանությանը նվիրված նկարներ, ծաղկանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև բատիկա ոճի աշխատանքներ:

    Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 27-ը:

    Նման թեմաներ

    scroll to top