Գլխավոր Լուրեր Կանայք ավելի հաճախ են ենթարկվում բռնության. ՄԻՊ տեսանյութը (տեսանյութ)

Կանայք ավելի հաճախ են ենթարկվում բռնության. ՄԻՊ տեսանյութը (տեսանյութ)

6
0

Կանայք ավելի հաճախ են ենթարկվում բռնության. Պաշտպանը հրապարակել է տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ (#դեմեմբռնությանը)

Մարդու իրավունքների պաշտպանը կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ:

Ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն ունենալուն աջակցելու կոչ պարունակող տեսանյութը հեռարձակվելու է նաև մարզային հեռուստաընկերություններով։