Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Կանեփանման զանգված է հայտնաբերվել

    Կանեփանման զանգված է հայտնաբերվել

    Կանեփանման զանգված է հայտնաբերվել
    Հունիս 18, 2019 22:04 Իրավական, Լուրեր A+ / A-

    ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին հիմնարկի արտաքին տարածքի զննության արդյունքում հայտնաբերել և առգրավել են ընդհանուր 644 գրամ քաշով կանեփանման զանգված։

    Նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ժամը 15։30-ի սահմաններում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Տ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, որը թաքցված է եղել սրբիչի մեջ։

    Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

    ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին


    Նման թեմաներ

    scroll to top