Գլխավոր Լուրեր Կապանի օդանավակայանն այս տարի կբացվի․ Ռևազյան

Կապանի օդանավակայանն այս տարի կբացվի․ Ռևազյան

3
0

Մեր օդանավակայանները հիմնականում վատ վիճակում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Գյումրին է նորմալ վիճակում, «Զվարթնոցը», «Էրեբունիում» էլ է հնարավոր քաղաքացիական օդանավ իջեցնել: Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի, մեզ այդպես են տեղեկացրել, բայց մնացած օդանավակայանները վատ վիճակում են: Մեզ ներդրումներ են պետք, որ վազքուղին հասնի այն մակարդակին, որ այնտեղ իջնելն անվտանգ լինի», — ասաց նա:

Ռևազյանը նշեց, որ  հետաքրքրություն կա ներդրողների մոտ, և իրենք շփվում են վերջիններիս հետ այս հարցերը կարգավորելու համար: