// //

Շաբաթ , 23 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կարագանդայում դանակահարված երիտասարդի ընտանիքը հանդիպել է նաև ձերբակալվածների պապիկի հետ. Արթուր Նավասարդյան

    Կարագանդայում դանակահարված երիտասարդի ընտանիքը հանդիպել է նաև ձերբակալվածների պապիկի հետ. Արթուր Նավասարդյան

    Հունվար 8, 2019 19:26 Լուրեր, Հասարակություն, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ:

     «Շատ լավ հանդիպում եղավ, ջերմ հանդիպում: Ճիշտ է, սկզբում մի քիչ… դե ինչ էլ չլինի՝ իրենք երեխա են կորցրել, բայց մարդիկ հասկացան, լրիվ էլ ասեցին, որ մենք ստեղ ապրում ենք, մեր համար կապ չունի ազգությունը, ցուցարարներին կասենք, որ ուզում ենք հանգստացնել դրությունը, որպեսզի տարբերություն ազգերի մեջ չլինի: Բացի հարազատներից, իրանց հետ եկել էին նաև էդ շարժման ներկայացուցիչներից: Շատ լավ ձևով հանդիպում եղավ»,- ասել է Նավասարդյանը:

    Ըստ Կարագանդայի հայկական համայնքի ղեկավարի՝ հանդիպմանը մասնակցել է նաև «Հին Հռոմ» ռեստորանային համալիրի տիրոջ հայրը՝ ավագ Մալխասյանը, որի երկու որդիների տղաներն էլ ձերբակալվածների շարքում են:«Իրար հետ խոսեցին, շատ լավ ձևով վերջացրեցին:  Պայմանավորվեցինք, որ կապի մեջ կլինենք, ձեռք տվեցինք իրար հետ շատ լավ ձևով, որպեսզի էս վիճակը լավանա»,- հավելել է Կարագանդայի հայկական համայնքի ղեկավարը:


    Նման թեմաներ

    scroll to top
    //