Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Լուրեր » Կարանտինային կենտրոններ տեղափոխված բոլոր արջերը խեղումներ ունեն (տեսանյութ)

Կարանտինային կենտրոններ տեղափոխված բոլոր արջերը խեղումներ ունեն (տեսանյութ)

Նոյեմբեր 13, 2017 21:17 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

Օրեր առաջ Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն է տեղափոխվել նաև «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրի արջը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի համակարգող Վահագն Թևոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում են անազատությունից կարանտինային կենտրոններ տեղափոխված արջերը, մասնավորապես «Էլ Գարդենի» արջը։ «Արջերի պահվածքը, նրանց ռեակցիաները, շատ տխրեցնող են։

Չգիտակցելով՝ տերերը նրանց կերակրել են այնպիսի մթերքով, որ հակացուցված է նրանց օրգանիզմին։ Ինչ վերաբերվում է վարքագծային անոմալիաներին, դրանք որոշ արջերի մոտ կարող են նկատել նույնիսկ ոչ մասնագետները։ Ապարանից տեղափոխված արջը, օրինակ, հայտնվելով ազատության մեջ սկսեց շատ ագրեսիվ վարք դրսևորել, ամենայն հավանականությամբ նրան տանջել են։ Իսկ հենց «Էլ Գարդենի» արջը, հայտնվելով ահռելի ազատավանդակում, ընդամենը 4 մետր տարածության վրա է գնում-գալիս։ Դա հենց այն վանդակի չափն է, որտեղ ապրել է նա»,- մեզ  հետ զրույցում ասաց նա։

Նյութի աղբյուրը` Econews.am

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top