Երեքշաբթի , 28 Փետրվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 510.00   Վաճառք` 520.00   ՀՀ ԿԲ` 515.50   
  •  CHF   Առք` 457.00   Վաճառք` 488.00   ՀՀ ԿԲ` 484.17   
  •  GBP   Առք` 592.00   Վաճառք` 611.00   ՀՀ ԿԲ` 610.18   
  •  RUB   Առք` 8.36   Վաճառք` 8.55   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 176.00   Վաճառք` 196.00   ՀՀ ԿԲ` 188.13   
outputra5huxgif
Clear
-2°
Home » Լուրեր » Կարապետյանը՝ Արթիկի թիվ 7 միջնակարգ դպրոցի վիճակի մասին

Կարապետյանը՝ Արթիկի թիվ 7 միջնակարգ դպրոցի վիճակի մասին

Հունվար 12, 2017 11:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Karen

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց գերատեսչությունների ղեկավարներին: Հանձնարարականներից մեկը վերաբերում էր հանրակրթական դպրոցների շենքային անմխիթար պայմաններին եւ հատկապես Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցին: «Արթիկում հնարավորություն ունենք օպտիմալացնելու, նորմալ պայմաններ ստեղծելու: Թերբեռնված են դպրոցները, ունենք դպրոց, որի պայմանները վատ են»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Կարապետյանը  հանձնարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին եւ առաջարկեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ` վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների հետ կապված:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top