Չորեքշաբթի , 13 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Կարապետյանը տեմպից դժգոհ է

Կարապետյանը տեմպից դժգոհ է

Սեպտեմբեր 13, 2017 17:38 Լուրեր, Հասարակություն A+ / A-

karen-karapetyan-9

Հայաստանը չունի քաղաքացի, որն իր կյանքի որակի բարելավում չի ուզում:  Ազգային ժողովում նման հայտարարարություն արեց  վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին, թե որքանո՞վ է իր վարչապետ նշանակվելուց հետո բարելավվել Հայաստանի քաղաքացու վիճակը։

«Մենք ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք որ, ոչ մեր գնահատականով, թե՛ տարածաշրջանում, թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԱՊՀ-ում, թե՛ մեր ռեգիոնում այսօր, ներողություն եմ խնդրում, եթե անհամեստ հնչի, լավագույնն են»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Վարչապետն ընդգծեց՝ «դա նշանակո՞ւմ է, որ ՀՀ կառավարությունը բոլոր խնդիրները լուծել է, իհարկե՝ ո՛չ»։

«Որովհետև պրակտիկորեն մենք չունենք քաղաքացի, որը իր կյանքի որակը չի ուզում բարելավի, և այնպես չի ստացվելու, որ մեկ տարվա մեջ մենք բոլորի խնդիրները, բոլորի սպասումները բավարարելու ենք»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետը նաև ասաց՝ կան ծրագրեր, որոնց տեմպից դժգոհ է, ու կուզեր, որ այն ավելի արագ լիներ։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top