Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » editorial » Կարապետյանի բիզնես գործընկեր, Նալբանդյանի խորհրդականի սկանդալային հայտարարությունները (տեսանյութ)

    Կարապետյանի բիզնես գործընկեր, Նալբանդյանի խորհրդականի սկանդալային հայտարարությունները (տեսանյութ)

    Հունվար 9, 2018 12:03 editorial, Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Քրեական եւ բիզնես աշխարհում հայտնի Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, հանդիսանում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը: Ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է Թաթուլյանը շրջում դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայով, վերջինս պատասխանել է, որ ինքը դիվանագիտական անձնագիր ունի և համարվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը:

    Ռոբսոնը, որը Կարեն Կարապետյանի նախաձեռնած «Ներդրողների ակումբի» անդամ է և հանդիսանում է Նալբանդյան Էդվարդի խորհրդականը, քրեական բառապաշարով հերքում է, թե ինքը որևէ առնչություն ունի հանցագործ աշխարհի հետ, ներկայանում է որպես գործարար և բարերար:

    Հարցազրույցի ընթացքում Թաթուլյանը  վիրավորական արտահայտությունների տարափ է տեղում ԱՄՆ-ի հասցեին: «Ցանկությունս մեծ է պատասխանելու կոպիտ և անկեղծ, բայց քանի որ ես ինձ քաղաքակիրթ մարդ եմ համարում… Այն, ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ինձ համար մեկ է, ես ընդհանրապես անտարբեր եմ, ես նույնիսկ չեմ ուզում այդ երկիրը տեսնել քարտեզի վրա: Երկիր՝ զուրկ ուտելու, կրթություն ստանալու մշակույթից, երաժշտական մշակույթից:  Սա մի երկիր է՝ կառուցված համբուրգերից, սպիտակ շապիկներից ու ջինսից»: «Ինձ համար կարևոր չէ, թե ի՞նչ սանկցիաներ է կիրառել այդ երկիրն իմ դեմ: Այդ երկրի հետ կապված ակնկալիքներ չունեմ ո՛չ ապագայում, ո՛չ հիմա,  ո՛չ էլ երբևէ: Միակ երկիրը, որը ես հարգում եմ և կշարունակեմ հարգել, Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ ես ծնվել եմ: Ընդհանրապես ինձ չի հետաքրքրում` ի՛նչ են խոսում Ջորջ Բուշը, Օբաման, Թրամփը, ես անգամ քարտեզին չեմ ուզում նայել ու տեսնել, թե որտե՛ղ է ԱՄՆ-ն»,- ասում է Նալբանդյանի խորհրդական, Կարեն Կարապետյանի բիզնես գործընկեր Ռոբսոնը:

    Այս պարագայում արդեն իսկ անիմաստ է խոսել Կարեն Կարապետյանի կողմից թմբկահարվող համակարգային փոփոխությունների և տնտեսական նոր մշակույթի մասին, որովհետև վարչապետի «ներդրողները» նույն քրեաօլիգարխիան են՝ ռուսական ծագմամբ:

    Այլ հարց է, թե կիսո՞ւմ են արդյոք Հայաստանի իշխանությունները իրենց դիվանագիտական ներկայացուցչի տեսակետները: Araratnews.am-ը  փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Նալբանդյանի մամուլի խոսնակ Բալայան Տիգրանից, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր բանավոր հարցերին` առաջարկելով հարցերը գրավոր ուղարկել:

    Հիշեցնենք, որ ռուսական և արտասահմանյան մամուլի հրապարակումների համաձայն՝ երեք տարի առաջ Ռոբսոնը ձերբակալվել է Կրասնայա Պոլյանայում` «օրենքով գողերի» հավաքը ցրելու ժամանակ Զախարի Կալաշովի` Շաքրո Մոլոդոյի հետ միասին: Նախորդ տարի էլ մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ Չեխիայի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Կարլովի Վարիում  ձերբակալել են ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանին (Ռոբսոն): Թաթուլյանը ձերբակալվել էր «օրենքով գողերի» թագադրման ժամանակ: Միջոցառումը ֆինանսավորել էր Թաթուլյանը, որը Չեխիա էր ժամանել հայկական դիվանագիտական անձնագրով:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top