Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Լուրեր » Կարապետյանն ընդդեմ Սարգսյանի՞. ում է ձեռնտու ուսանողների դասադուլը

Կարապետյանն ընդդեմ Սարգսյանի՞. ում է ձեռնտու ուսանողների դասադուլը

Նոյեմբեր 8, 2017 12:46 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

15222_9339

ԵՊՀ ուսանողներն արդեն երկրորդ օրն է` բողոքի ակցիա են իրականացնում եւ հայտարարել են դասադուլ: Փողոց դուրս եկած ուսանողները պայքարում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի դեմ, որով նախատեսվում է ընդհանրապես վերացնել ակադեմիական տարկետումը, այսինքն՝ բոլոր ուսանողներին տանել բանակ։ Օրենքի նախագծի «կնքահայրը» պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանն է:

Հիշեցնենք` Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ Վիգեն Սարգսյանը փորձում էր հնարավոր ու անհնարին միջոցներով արդարացնել այն, այդ ընթացքում նաեւ օրենքի ընդդիմացողների դեմ, իր կարծիքով` կոմպրոմատներ հանելով: Թե ինչքանո՛վ ստացվեց Սարգսյան Վիգենին տեղ հասցնել իր ասելիքը, թերեւս քննարկման մեկ այլ թեմա է:

Որքան էլ տարօրինակ թվա, ուսանողների ներկայիս գործողությունները լիովին տեղավորվում են 2018-ի ներիշխանական խմորումների շրջանակներում: Հաջորդ տարի իշխանական բուրգում սպասվում են էական վերադասավորումներ:  Թեև գործող վարչապետ Կարեն Կարապետյանն իր անմնացորդ հավատարմությունն է հայտնել ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին, հայտարարելով, որ նա անփոխարինելի է, այնուամենայնիվ, Կարապետյանն այսօր իշխանական բուրգում չունի բավարար աջակցություն: Նա չունի անգամ իր կառավարության անդամների լիակատար վստահությունը: Մամուլում մեկ անգամ չէ, որ հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ խիստ լարված են Կարեն Կարապետյանի եւ նախարարների հարաբերությունները: Հարթ չեն նաեւ Վիգեն Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հարաբերությունները: Սարգսյան Վիգենի՝ 2018-ին իր պաշտոնը պահելու դիրքերն ավելի ամուր են, քան Կարեն Կարապետյանինը: Ի դեմս Վիգեն Սարգսյանի` Կարեն Կարապետյանը տեսնում է վտանգ: Գործող վարչապետը մեկ անգամ չէ, որ հայտարարել է` պատրաստ է շարունակելու իր գործունեությունը նաեւ 2018 թվականից հետո:  Այլ հարց է, որ Կարապետյանի ցանկությունը դեռեւս շատ քիչ է այն իրականություն դառնալու համար:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը թերեւս լավ առիթ է Կարեն Կարապետյանի համար, ընդգծելու համար, որ Սարգսյան Վիգենին,  ով անգամ բանակում չի ծառայել, անթույլարտելի է թողնել իր «պոստում»: Իշխանական կուլիսներում արդեն իսկ կան խոսակցություններ, որ ուսանողների  բողոքի ակցիան Կարապետյանի սրտով է, եւ որ այս ամենում երեւում  են նրա ականջները: Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը Araratnews.am-ի հետ զրույցում  հերքեց տեղեկությունները, դրանք անհեթեթություն որակելով, իսկ Կարապետյան-Սարգսյան հարաբերություններն էլ անվանեց նորմալ՝ աշխատանքային:

Տեղի ունեցող զարգացումները, իշխանական բուրգի կարկառուն դեմքերի գործողությունները խոսում են նրանց քաղաքական ապագայի վերաբերյալ մշուշոտ պատկերացումներ ունենալու մասին: Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը հստակ գիտեն Սերժ Սարգսյանի խաղի կանոնները, ծանոթ են նրա ձեռագրին: Իշխանության ներսում գտնվողներին քաջ հայտնի է հանրապետականների ղեկավար Սարգսյանի գործելաոճը՝ օգտագործել եւ ասպարեզից հեռացնել: Այս վտանգը գիտակցելով էլ նրանք անում են հնարավոր ամեն ինչ սեփական դիրքերում մնալու համար` այդ ճանապարհին օգտագործելով հասարակության առավել ակտիվ հատվածին՝ երիտասարդությանը:

 Փայլակ Ֆահրադյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top