Գլխավոր Լուրեր Կառավարող ուժը մի օր քննարկում կնախաձեռնի Մեծամորի ատոմակայանի փակման թեմայով. Վիկտոր Ենգիբարյան

Կառավարող ուժը մի օր քննարկում կնախաձեռնի Մեծամորի ատոմակայանի փակման թեմայով. Վիկտոր Ենգիբարյան

3
0

Կգա մի օր, երբ կառավարող ուժը կնախաձեռնի քննարկում Մեծամորի ատոմակայանի փակման թեմայով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատերը ուրախ կլինեն, քանի որ ՀԱԷԿ-ը, ինչպես ցանկացած հզորություն 24/7 էական ռիսկայնություն ունի:

Քննարկումը թեժ է լինելու, որովհետև դա նաև էներգետկ անվտանգության խնդիր է:

Բանիմաց կառավարությությունը ոչ թե ժողովրդահաճո որոշում կկայացնի՝ ապավինելով միայն սեփական վարկանիշը ու քաղաքական աջակցությունը, այլ, կբխի ողջ հանրության ու ազգային անվտագության շահերից:

Մյուս կողմից, մենք՝ այսօրվա կառավարող ուժի ներկայացուցիչներս, պարտավոր ենք ստեղծել վերականգնվող էներգիայի այնպիսի հզորություններ ու տնտեսական այնպիսի ժառանգություն, որը հաջորդ կառավարող սերնդին «վատի» ու «վատագույնի» անփառունակ ընտրության առաջ չի կանգնեցնի»: